aroxj.am-ը գրում է.Ճիշտ սնվելը կարևոր է յուրաքանչյուր տարիքում առողջ մնալու համար: Հատկապես երեխաները պետք է ուտեն ամենաօգտակարն ու ամենահամեղը: Այս կարծիքը տարածված է շատերի մոտ: Բայց ինչ է պետք անել, եթե առողջ սնվելու մասին ձեր պատկերացումները չեն համապատասխանում, այսպես ասած, առողջապահական նորմերին: Կարելի է արդյոք երեխաներին դարձնել բուսակեր դեռ փոքր հասակից, արդյոք ճիշտ է միս չուտելը և ինչու:
Սպիտակուցների պակաս
Գոյություն ունեն անփոխարինելի սնուցիչներ, որոնք նույնիսկ դիետաների հետևելու ժամանակ չպետք է բացակայեն մեր սննդակարգից: Դրանցից շատերը մտնում են մսամթերքի բաղադրության մեջ: Այդ օգտակար նյութերի պակասն օրգանիզմում պետք է պարբերաբար լրացնել:
Սա հատկապես կարևոր է մանկահասակ երեխաների համար, քանի որ աճի և զարգացման գործում դրանց դերը մեծ է, այսինքն մսի օգտագործումը երեխաների համար ավելի կարևոր է, քան մեծահասակների: Դրանց պակասը կարելի է լրացնել՝ ուտելով միս, ձուկ, թռչնամիս: Երեխաների սննդակարգից մսամթերքը հանելու դեպքում թուլանում է նրանց դիմադրողականությունը, մկանները լավ չեն զարգանում: Բուսակերները կարծում են, որ սպիտակուցների պակասը հնարավոր է լրացնել սննդակարգում օգտագործելով ընդեղեն, սոյա և կաթնամթերք: Այո, դա հնարավոր է, միայն թե մեծահասակների դեպքում, այլ ոչ թե երեխաների:
Ճարպերի անհավասարակշռություն
Ճարպաթթուները նույնպես անփոխարինելի են օրգանիզմի համար և խիստ անհրաժեշտ: Բուսակերների կարծիքով բուսական ճարպերն ավելի օգտակար են, քան կենդանականը: Այս հարցում ևս նրանք չեն սխալվում, միայն թե երեխաների համար պետք է ավելի շատ օգտագործել կենդանական ճարպեր. դա նրանց օրգանիզմի համար ավելի օգտակար է:
Բանն այն է, որ բուսական ճարպերի բաղադրության մեջ ավելի շատ կա օմեգա 6 և ավելի քիչ օմեգա 3 ճարպաթթուներ: Երկուսն էլ շատ կարևոր են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար:
Վիտամինային անբավարարություն
Բուսակերները հիմնականում ունենում են վիտամին D-ի անբավարարություն: Նույնիսկ այն երեխաները, ովքեր պետք է ունենան որոշակի սննդային սահմանափակումներ, հիմնականում աշնանը և ձմռանը վիտամին D-ի ընդունման անհրաժեշտություն են ունենում: Բուսակերները դրա անհրաժեշտությունն ունենում են տարվա բոլոր ամիսներին: Բուսական ճարպերի մեջ բացակայում է վիտամին B12-ը, որիպակասը օրգանիզմում կարող է մի շարք խնդիրների պատճառ դառնալ` անեմիա, նյարդային խանգարումներ և այլն: Վիտամինային այս խմբի պակասը արտահայտվում է ցրված սկրելոզով, այսինքն հիմնական ախտանիշը դա է:
Հանքանյութերի պակաս
Բուսական սննդի կողմնակիցները իրենց երեխաների համար ստեղծում են ևս մեկ խնդիր: Այդպիսի սննդակարգը հանգեցնում է նաև հանքանյութերի պակասի, դրանցից հիմնականը երկաթն է: Ճիշտ է մսամթերքի մեջ այն շատ չէ, սակայն ինչ-որ չափով լրացնում է դրա պակասը: Երկաթի պակասը դառնում է անեմիայի զարգացման պատճառ: Այս խնդիրն արտահայտվում է քաշի կորստով և թթվածնի պակասով:
Իդեալական սննդակարգ երեխաների համար
Երեխաների սննդակարգում բուսական սննդի պակասը կարելի է լրացնել հետևյալ սննդատեսակներով`
Միրգ, հատապտուղներ, բանջարեղեն, ընկույզ
Հավկիթ, կաթնամթերք, բիոհավելումներ, դեղատնից գնված վիտամիններ