▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է պետք Նոր տարվա գիշերը դիմավորել աղոթքով

Ինչու՞ է պետք Նոր տարվա գիշերը դիմավորել աղոթքով

Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Նոր Տարին շատերի համար դա շատ կարևոր տոն է, իմ համար ոչ անյքան, որովեհտև ես շատ Քրիստոնյա մարդկանց հետ սպասումով պատրաստվում եմ Քրիստոսի Սուրբ Ծնունդը պատշաճորեն տոնելուն: Բայց գիշերը, երբ շատերը ճոխ սեղանների առաջ հավաքված էք լինելու Նոր Տարին դիմավորելու, եկեք այդ պահը Հայր Մեր աղոթքով անցկացնենք: Հետո շարունակեք ձեր անելիքը: Սրբազան Հայաստան նախաձեռնությունը, որ աջակեցել է մեր եկեղեցու կազմակերպած բոլոր խաչերթներին և նախաձեռնել տարբեր ուխտերթեր, առաջարկություն է տարածել, հրավիրելով մեզ, բոլոր Քրիստոնյա հայերիս այս Նոր Տարվա գիշերը, ուղիղ 00:00 որտեղ էլ լինենք, միասնաբար, ՀԱՅՐ ՄԵՐ ԱՂՈԹՔՈՎ դիմենք մեր ԵՐԿՆԱՎՈՐ ՀՈՐԸ , հայցենք իր կամքն ու ապաշխարության հոգի մեզ վրա, իր ողորմությունն ու գթությունը հայ ազգի վրա և իր այցելությունն ու զորությունը Հայաստան աշխարհի վրա: Ժամը 12ին՝ Հայր Մեր:

Ծանր փորձությունների միջով ենք անցնում: Մեր հայրենակիցների մի մասը հայտնվել է թշնամու շրջափակման մեջ, մյուս մասերը պառակտված են, մոլորված, իսկ մի մասն էլ անտարբեր: Կա նաև մնացորդաց մաս, որն իր հույսը Աստծու վրա է դրել, քանի որ «Յոյսը երբեք չի ամաչեցնում» (Հռոմ. 5:5):

Սակայն, Աստծու վրա հույս դնել չի նշանակում անգործություն, այլ ճանաչել Տիրոջ Կամքը, հնազանդվել Նրան, կատարել պատվիրանները, հրաժարվել չարից, հաշտվել Աստծու հետ և ԳՈՐԾԵԼ ՆՐԱ ՕՐՀՆՈւԹՅԱՄԲ: Եթե մենք ուզում ենք իրավիճակը փոխվի, ապա յուրաքանչյուրս պետք է ձգտենք փոխվել, ջանք գործադրել մեղքից հրաժարվելու, Աստծուց ներողություն խնդրելու, ապաշխարելու ու բարին գործելու:

Իսկ, մեր միավորման միակ ճշմարիտ առանցքը, վեմը` Տեր Հիսուս Քրիստոսն է. «Եւ ով այս վէմի վրայ ընկնի, կը փշրուի, եւ ում վրայ այն ընկնի, նրան կը ճզմի» (Մատթ. 21:44):

Տերը դարձեալ մեզ ասում է. «Եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է» (Մատթ. 18:19):

Ուստի, սիրելի հայեր, եկեք ամանորյա գիշերը, ուղիղ 00:00 որտեղ էլ լինենք, միասնաբար, ՏԵՐՈւՆԱԿԱՆ ԱՂՈԹՔՈՎ դիմենք մեր ԵՐԿՆԱՎՈՐ ՀՈՐԸ , հայցենք իր կամքն ու ապաշխարության հոգի մեզ վրա, իր ողորմությունն ու գթությունը հայ ազգի վրա և իր այցելությունն ու զորությունը Հայաստան աշխարհի վրա: Ամեն:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին