«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Տիգրան Արզաքանցյանին Սերժ Սարգսյանն է անձամբ կանչել արտասահմանից եւ հանձնարարել առաջադրել թեկնածությունը։ Հանրապետության ղեկավարը Հայաստանի տեղը վաղուց մոռացած Արզաքանցյանին «բերման է ենթարկել», քանի որ մինչեւ վերջ վստահ չի եղել, որ եղած ռեսուրսներով ու հնարավորություններով Գեղարքունիքի մարզից կկարողանա Հանրապետականի համար բավարար ձայներ ապահովել։
Դրա դիմաց Սերժ Սարգսյանը խոստացել է կարգավորել Արզաքանցյանի ընտանիքին պատկանող Պռոշյանի կոնյակի գործարանի սնանկացման հարցերը։ Դրանից հետո Արզաքանցյանը կարող է նույնիսկ պարզապես մանդատը վայր դնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում