Հայ գործարար Վաչե Մանուկյանը դիտարկում է «Էվերթոնը» գնելու տարբերակը, հայտնում է The Independent-ը։ Հաղորդվում է, որ Վաչե Մանուկյանը 400 միլիոն ֆունտ սթերլինգի առաջարկ է արել ներկայիս սեփականատեր Ֆարհադ Մոշիրիին: Մանուկյանի հայտը դրական է ընդունվել, և նա վստահ է դրա հեռանկարների վրա, թեև Մոշիրին այլ առաջարկներ էլ է ստացել: Նշվում է, որ Մանուկյանը պատրաստ է արագ գործել, եթե իր առաջարկն ընդունվի, և կցանկանար, որ գործարքը կնքվեր առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։ Վաչե Մանուկյանը «Էվերթոնի» երկրպագու է և ցանկանում է լուծել ակումբի ֆինանսական խնդիրները։ Ենթադրվում է, որ գործարարի ծրագիրը ներառում է գործառնական կանխիկ գումարի տրամադրում և կայուն երկարաժամկետ ռազմավարության մշակում։ |
Ինչու՞ է Վաչե Մանուկյանը ցանկանում գնել «Էվերթոնը»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet