▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են բարձրացել նախարարների աշխատավարձերը. Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ իր որոշմանը, որով կբարձրացել են նախարարների աշխատավարձերը։ Վարչապետն ասաց, որ ուզում է մի քանի կարևոր արձանագրում անել։ Նախ այդ որոշման արդյունքում ոչ բոլորի աշխատավարձն է բարձրացել, ոմանցն իջել է։ Եվ այս որոշման անկյունաքարային նպատակը հենց դա է։

«Եթե հիշում եք, անցած տարվա, այսպես ասած, պարգևատումների սկանդալի արդյունքում մենք նաև այս դահլիճում բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել և դրա արդյունքում արձանագրել ենք, որ որոշակի դիսպրոպորցիա կա։ Որոշման արդյունքում ոմանցն իջել է և ոմանցը բարձրացել է։ Խնդիր է դրվել, որ նույն կարգավիճակի մարդկանց աշխատավարձը պետք է նույնը մնա»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս գործընթացը եղել է հրապարակային, որովհետև այս տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ինքն ասել էր, որ եթե նախկինում պարգևատրման ֆոնդ ունեին ընդամենը մի քանի մարմիններ, այսուհետ աշխատավարձի 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար սահմանվում է պարգևատրումների ֆոնդ։ «Եվ բյուջետային քննարկումների ժամանակ դուք բոլորդ իմացել եք այդ մասին և կողմ եք քվեարկել։ Եվ ես այս ամբիոնից պարգևատրումների սկանդալի ժամանակ պաշտպանել եմ այն դիրքորոշումը, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն։ Եվ բացի դա, նաև այս ամբիոնից հայտարարել եմ, որ ԱԱԾ, ոստիկանության և այլ մարմիններում այդ պարգևավճարներով մենք աշխատավարձերը փաստացի բաձրացրել ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին