▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են հրապարակվել Հոկտեմբերի 27-ի գործով Ռ. Քոչարյանի ցուցմունքները

Ինչպե՞ս է գնահատում Հոկտեմբերի 27-ի գործում Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքների հրապարակումը այս օրերին ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը:

«Ես, անկեղծ ասած, տրամաբանության մասով չեմ ուզում դատողություններ անել, տրամաբանության վերաբերյալ այդ լրատվամիջոցներին պիտի հարցնել, որոնք դրանք տպագրում են: Մեր մասով ասեմ՝ ես խնդիր չեմ տեսնում, որ այդ ցուցմունքները հրապարակվում են: Եթե չեմ սխալվում, դատավարությունը բաց է եղել եւ այդ նյութերը՝ հրապարակային, եւ ես խնդիր չեմ տեսնում: Եթե այդ ցուցմունքները հրապարակվում են ամբողջությամբ, ի նկատի ունեմ՝ եթե արժանահավատ են, եւ տեքստերը պահպանված են, ես խնդիր չեմ տեսնում, որպեսզի հասարակությունը կամ հասարակության այն հատվածը, որոնց հետաքրքիր է, այդ տեքստերի հետ ծանոթանան»,-  ԳԱԼԱtv.am-ին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, ով պատասխանել է նաև հարցին,  թե դրանք որքանով են պայմանավորված քաղաքական գործոնով:

«Ես չէի ուզենա դատողություններ անել: Ասեմ, որ եթե ես ճիշտ եմ հասկացել՝ դրանք ամբողջությամբ են հրապարակվում: Իսկ դատողությունների հետ կապված՝ ես չէի ուզենա վերլուծել, գուցե այն լրատվամիջոցներին հարցնեք՝ ինչո՞ւ են տպագրում»,-ասել է Վիկտոր Սողոմոնյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին