«168 ժամ»-ի թղթակիցը երեկ փորձել է «ՀԺ» օրաթերթում Նիկոլ Փաշինյանի հրապարակած «Քաղաքական տարին մեկնարկելիս» հոդվածում արտահայտված որոշ գնահատականների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՀՀՇ նախագահ, Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանից:
«Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ես դուրս եմ լինելու ձեր դաշտից»,- հայտարարել է նա:
Սա նշանակում է, որ ՀՀՇ նախագահն առնվազն մեկ շաբաթ չի զբաղվելու հրապարակային քաղաքականությամբ: Ի՞նչն է նման քաղաքական ծոմապահության պատճառը: Ինչպես հայտնի է, Ն. Փաշինյանն իր հրապարակման մեջ խոսել էր վերջին 2 տարում Լևոն Տեր-Պետրոսյանի թույլ տված 2 լուրջ քաղաքական սխալի մասին, առաջինն իշխանությունների հետ երկխոսության գնալը ե դրա տապալումից հետո հանուն նախագահի հրաժարականի պայքարից հրաժարվելն է և քաղաքագիտական վերլուծությունը, որի արդյունքում ՀԱԿ-ը դարձավ ԲՀԿ կցորդը: Ա.Մանուկյանը հասկանում է, որ ինքը պետք է կամ հայտարարի, որ Ն.Փաշինյանը ճիշտ է, ինչը չի կարող անել, քանի որ նա չի կարող ընդունել, որ հիմնադիր նախագահը կարող է ընդհանրապես սխալվել, բայց չի կարող հակադարձել Ն. Փաշինյանին, քանի որ հասկանում է, թե դրան ի պատասխան՝ ինչ ուժի և ծանրության հարված կստանա Ն. Փաշինյանից: Դրա համար Մանուկյանն ընտրել է ամենաանշառ մոտեցումը, նա որոշել է լռել:
Սա վերաբերում է ոչ միայն Ա.Մանուկյանին: Ի պաշտպանություն Լ. Տեր-Պետրոսյանի և ընդդեմ Ն. Փաշինյանի՝ հրաժարվում են հանդես գալ նաև ՀԱԿ այլ ներկայացուցիչներ: Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելն արդեն մոդայիկ չէ, դրանից այլևս ոչ մի օգուտ կամ ակնկալիք չկա, իսկ վնասն ակնհայտ է:
Ինչո՞ւ են թիմակիցները լքել Տեր-Պետրոսյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet