Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Երևանի 1-03 շտապօգնություն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրում աշխատակիցներից 3 հոգու ինքնազգացողությունը վատացել է և անհրաժեշտ է բժիշկների միջամտությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են բուժբրիգադն ու հերթապահ բժիշկները, ովքեր տեղում անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել նշված անձանց, որից հետո այդ անձինք հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ պատճառաբանելով, որ բժիշկների միջամտության շնորհիվ իրենց առողջական վիճակը կարգավորվում է։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում