Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
10 հարց, որ չի հնչելու ասուլիսում
1. Էրդողանի՞ց եք ավելի շատ վախենում, թե՞ Ալիևից:
2. Ինչո՞ւ եք ատում հայերին: Նշեք ատելության պատճառը:
3. Կա՞ Սահմանադրության գոնե մեկ հոդված, որը չեք խախտել: Եթե կա՝ խնդրում ենք նշել՝ որ հոդվածն է:
4. Չե՞ք խղճում Ձեր ուսապարկերին՝ հաշվի առնելով նրանց անխուսափելի ապագան:
5. Եթե Ալիևը Ձեզ հրամայի Վահագն Ալեքսանյանի մազերը երկնագույն ներկել, ի՞նչ մակնիշի ներկ կօգտագործեք՝ L'Oréal, թե՞ Garnier:
6. Ճի՞շտ է, որ «Մենավոր ընկուզենին» ֆիլմից Ձեր սիրելի կերպարը «Լաքա Սիրակ»-ն է:
7. Եթե Ալիևն առաջարկեր Լուլուին փոխարինել շնով, ո՞ր ցեղատեսակի շուն կնախընտրեիք՝ անգլիակա՞ն, թե՞ ֆրանսիական բուլդոգ:
8. Կուզեի՞ք՝ բոլոր հայերին Ալիևը բանտարկեր Բաքվի բանտերում:
9. Ալիևը շատ չեմուչում արե՞ց, թե՞ միանգամից բավարարեց Արցախի վերնախավին կալանավորելու Ձեր խնդրանքը:
10. Կուզեի՞ք՝ գլխավոր դատախազը գրագետ լիներ:
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի վաղը՝ օգոստոսի 31-ին, ժամը 12-ին, Նիկոլ Փաշինյանն ասուլիս է տալու։
Այն տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։