Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց հղեց վարչապետ Փաշինյանին. «Լսեցինք ձեր կողմից կիրթ ու կառուցողական որակում ստացած Ալիևի խայտառակ ագրեսիվ ելույթը: Լսեցինք նաև ձեր խեղճուկրակ պատասխանը: Ինչո՞ւ եք էդքան վախեցած: Արձանագրել բառը շատ եք սիրում: Արձանագրում եք, որ ձեր բոլոր առաջարկներն Ալիևը մերժում է: Հիմա էլ առաջարկում եք սպառազինությունների փոխադարձ վերահսկում: Անկեղծ ասեք` միամի՞տ եք, թե ուրիշ բան: Ալիևը թույլ է՞ տալու քեզ վերահսկել իր սպառազինությունը: Թե՞ սա էլ է միակողմանի զիջում լինելու: Չե՞ք տեսնում, որ կեղծ խաղաղությունը ձախողված օրակարգ է ինքդ էլ ես ձախողված»: Սա հունից հանեց դահլիճի ՔՊ-ականներին, նրանք աղմուկ բարձրացրին, իսկ Ալեն Սիմոնյանը պահանջեց կոռեկտ լինել «Հայաստանի միակ ընտրված ղեկավարի հանդեպ»: Փաշինյանը, ի պատասխան, խորհուրդ տվեց այդ նույն ասածը հանգավորել, որ 4-րդ դասարանի պատշաճ ոտանավոր դառնա ու ավելի շատ դիտումներ ապահովի: «Դուք դպրոցական հանդեսում չեք»,- նկատեց Փաշինյանը: |
Թարմացված․ «Ազգային ժողովում պետք է կարողանալ պատշաճ պահել իրեն, հակառակ դեպքում առիթներ կունենաք վերհիշելու, թե որտեղ եք գտնվում: Սա ես ձեզ հորդորում եմ, հույս ունեմ` այս հորդորը կրկնելու առիթ չեք տա»,- Ազգային ժողովում, խուսափելով ուղիղ պատասխանել պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին, սպառնաց Փաշինյանը: «Էստեղ մե՛նք ձեզ կարանք հորդորենք, որ որպես երկրի ղեկավար` հազարավոր մարդկանց զովելու ու մի ամբողջ հայրենիք կորցնելու պատասխանատու` ԱԺ-ում մանկական բաներով չզբաղվեք ու ինձ չհորդորեք: Ես հստակ ձևակերպել եմ իմ ասելիքը` թշնամի երկրի առաջնորդը խոսում է ինչ-որ բաներից, որին շատ թույլ, խղճուկ պատասխան է լինում ու ինչ-որ անհասկանալի առաջարկ»: Փաշինյանը կրկին խուսափեց պատասխանել Լևոն Քոչարյանի հարցին, այլ միայն հեգնեց, թե իր առաջարկը տեղ հասավ Քոչարյանը հարցի երկրորդ մասում զգալիորեն կոռեկտ էր: |
«Ինչո՞ւ եք էդքան վախեցած». «Դպրոցական հանդեսում չեք». բանավեճ Քոչարյանի ու Փաշինյանի միջև
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet