▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Հայաստանը մնաց առանց գազի և հոսանքի

Ինչո՞ւ Հայաստանը մնաց առանց գազի և հոսանքի. Տելեգրամի Mediaport ալիքը մանրամասներ է ներկայացրել

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը երեկ հայտարարեց գազամատակարարման սահմանափակումների մասին` կապված ցանցում առկա խնդիրների հետ:

Սա առաջին դեպքը չէ, երբ գազամատակարարման ցանցում խնդիրների պատճառով «Գազպրոմ Արմենիան» որոշ ժամանակով դադարեցնում է գազի տրամադրումը, բայց սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի քաղաքացիները՝ ՀՀ ողջ տարածքում, իրենց մաշկի վրա զգում են խնդիրը՝ գազալցակայաններում ու հանրային մի շարք վայրերում մատակարարման դադարեցման տեսքով:

Նախկինում «Գազպրոմ»-ում նման խնդրի դեպքում ՀՀ իշխանությունները մատակարարում էին պահեստավորած գազը, մինչ դեռ Mediaport-ի տեղեկություններով՝ Հայաստանն այսօր չունի պահեստավորած գազ, քանի որ եղած ռեսուրսը օգտագործվել է և չի վերականգնվել:

Նախկինում կար խնդրի լուծման ևս մեկ տարբերակ. ՀՀ իշխանությունների խնդրանքով՝ հարևան Իրանը մեծացնում էր Հայաստանին մատակարարվող գազի ծավալները և խնդիրը լուծվում էր մինչև ցանցի վերականգնումը: Mediaport-ի տեղեկություններով՝ Փաշինյանի կառավարությունից նման խնդրանքով ևս կապ են հաստատել Իրանի հետ, սակայն մերժում են ստացել:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին