▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ ՀՅԴ-ն հրապարակայնորեն հանդես չեկավ Րաֆֆիի սատարմամբ մինչև ընտրությունները

ՀՅԴ-ն այսօր հայտարարեց, որ միանում է Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա կողմից մղվող պայքարին: Մի կողմից, բավականին կարևոր է, երբ պայքարը ընդհանուր համախմբվածության համատեքստում է տարվում, սեպարատ պայքարը երբեք մեծ արդյուքնների չի բերել, սակայն մյուս կողմից զարմանալի է, երբ ՀՅԴ-ն պայքարին միանում է միայն ընտրական պայքարի վերջափուլում: Ո՞րն է պատճառը, որ ՀՅԴ-ն ընտրություններից առաջ չմիացավ Րաֆֆիի պայքարին, ինչո՞ւ քվեարկությունից առաջ ՀՅԴ-ն իր ընտրազանգվածին չհորդորեց ընտրել Րաֆֆիին, ինչո՞ւ ՀՅԴ-ն հրապարակայնորեն հանդես չեկավ Րաֆֆիի սատարմամբ: Այս և մի շարք հարցեր դեռևս մնում են անպատասխան:

 

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին