Հոկտեմբերի 7-ին երգիչ, դերասան Կարեն Ասլանյանի ծննդյան 30-ամյակն էր:
Կարենի տարեդարձը սկսվել է կեսգիշերին՝ ընկերների անակնկալով, որի մասին դերասանը պատմել է Ինստագրամի իր հետևորդներին:
Սերենադ երգող տղաները, ովքեր հայտնի են տարբեր ծնունդներից, եկել են և անակնկալ մատուցել դերասանին:
Կարենը անակնկալ հեռախոս է նվեր ստացել, ինչպես նաև տորթեր և այլ նվերներ:
Կարենը խոսել է այն մասին, որ մտադրված է եղել 30-ամյակը մեծ նշելու, սակայն, ըստ դերասանի խոստովանության`պատճառը վերջին շրջանի իրադարձություններն են:
«Կան բայցեր… շնորհակալ եմ ընկերներիս, ընտանիքիս`օրս տոն դարձնելու համար: Անկախ իմ հոգեվիճակից…»,-նշել է Կարենը:
Աղբյուրն՝ այստեղ