Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։ |
«Նիկոլ Փաշինյանի և Հայ առաքելական եկեղեցու միջև կապը պատերազմից հետո անդառնալիորեն խզվել է։ Փաշինյանը պետական ինստիտուտների արժևորումը, դրանց դերակատարումը, փաստորեն, դիտարկում է սեփական, նեղ անձնական պրիզմայով։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Այս տարի էլ նա չշնորհավորեց Գարեգին Բ կաթողիկոսի ծննդյան տարեդարձը, որը նշվում էր օգոստոսի 21-ին, մինչդեռ իշխանության գալուց հետո երեք տարի անընդմեջ Փաշինյանը «ջերմորեն» շնորհավորում էր Վեհափառին, կարևորում ժողովրդի կյանքում Հայ առաքելական սուրբ եկեղեցու «մեծ կարևորությունն ու դերակատարումը» և վստահություն հայտնում. «Դուք կշարունակեք այդ ուղղությամբ Ձեր արդյունավետ գործունեությունը»։
Պատերազմից հետո, երբ կաթողիկոսը հրապարակավ սկսեց քննադատել իշխանություններին, դարձավ Փաշինյանի աչքի փուշը։ Որոշ տեղեկություններով՝ իշխանական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին, անգամ Հանրայինին է հրահանգ իջեցվել՝ որևէ կերպ չլուսաբանել կաթողիկոսի գործունեությունը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում