▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞ւ Պուտինը թույլատրեց Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությունը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է․ «ՀԱՊԿ-ի ձեռնարկած միջոցները հստակ ցույց են տվել, որ մենք թույլ չենք տա, որ ներքաղաքական իրավիճակը ցնցվի և թույլ չենք տա, որ, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների սցենարը իրականացվի»։ 2018-ի գարնանը Պուտինն ինչո՞ւ թույլ տվեց, որ հակառուսական հայտարարություններով աչքի ընկած Նիկոլ Փաշինյանը և նրա թափառախումբը Հայաստանում իշխանություն վերցնեն, հայտնի է, որ Հայաստանի ԱԱԾ-ն, ՊՆ-ն և Գլխավոր շտաբը Ռուսաստանի ազդեցության տակ են գտնվում։ Պատասխանը պարզ է, հետխորհրդային տարածքում ով էլ ինչ գունավոր խաղեր է տալիս, վերջնարդյունքում Ռուսաստանը շահող է դուրս գալիս, որը 2020 թվականի պատերազմից հետո զորքեր տեղակայեց ֆորմալ առումով Ադրբեջանի տարածք համարվող Արցախում, ավելի ուժեղացրեց իր ռազմական ներկայությունը և ազդեցությունը Հայաստանում, հետխորհրդային տարածքում, հատկապես՝ Ռուսաստանում, հեղափոխություն ասվածը հասարակ մարդկանց աչքում վարկաբեկվեց, նրանց կարող են ասել՝ տեսա՞ք, թե գունավոր հեղափոխությունն ինչ վատթար վիճակի գցեց Հայաստանը, դուք դա՞ եք ուզում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին