Արտաշ Ասատրյանի դստեր հարսանիքի կադրերը ողողել են ամբողջ համացանցը։ Արդեն այսօր կարելի է փաստել, որ երեկ տեղի ունեցավ ամենաուրախ ու գեղեցիկ հարսանիքներից մեկը։ Մի բան ևս կարող ենք փաստել, որ Ասատրյանների ընտանիքը կրկին զերծ չի մնում ինտրիգներից և քննարկումներից։
Բանն այն է, որ Արտաշ Ասատրյանի եղբոր՝ Տիգրան Ասատրյանի ընտանիքից և ոչ մեկը ներկա չէր Սյուզիի հարսանիքին։ Այս փաստը թույլ է տալիս ենթադրել, որ եղբայրների միջև կրկին խնդիր կա։
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Հարսանիքից դեռ օրեր առաջ պարզ էր, որ Տիգրանը Հայաստան չի վերադարձել և ներկա չի լինելու այդ կարևոր օրվան։ Երկու եղբայրներն էլ այս թեմայով լուռ էին ու կարծես հաստատվում էր այն վարկածը, որ ամեն բան հարթ չէ նրանց հարաբերություններում։ Բայց Տիգրանը խոսակցություններից զերծ մնալու համար իր սոցիալական էջերում, ի վերջո հրապարակեց հոլովակ ու այդպես օնլայն տարբերակով շնորհավորեց Եղբոր ավագ դստերը։
Այս հրապարակումից հետո իրար հերթ չտալով՝ Սյուզիին շնորհավորեցին նաև եղբայրները։
Նշենք, որ Արտաշ և Տիգրան Ասատրյանները նախորդ տարի էին հաշտվել:
Արտաշ Ասատրյանը որդու հետ ներկա էր Տիգրան Ասատրյանի որդու` Արամի հարսանիքին:
Չնայած Արտաշ Ասատրյանը տարվա մի մասը բնակվում է ԱՄՆ-ում, բայց եղբայրներին միասին չէիր տեսնի, անգամ զավակները իրար հետ որևէ շփում չունեին։ Նույնն էլ հուշում էր Ինստագրամը, ընտանիքներից ոչ ոք մեկը մյուսին չէր էլ հետևում։ Մենք ուսումնասիրել էինք ու հասկացել, որ Արտաշի և Տիգրանի ընտանիքների վերջին հանդիպումը եղել է, Տիգրան Ասատրյանի դստեր հարսանիքի ժամանակ։
Դրանից միայն ամիսներ անց Արտաշ Ասատրյանը Մհեր Բաղդասարյանի «Տետ ա տետ» հաղորդման հյուրն էր: Հաղորդավարը նրան հարցրել էր, թե ինչպիսի՞ն են նրա եւ եղբոր՝ Տիգրանի հարաբերությունները՝ նշելով, որ Տիգրանի մասնակցությամբ թողարկումից հետո շատերը գրում էին, որ այդ հարցը պետք է հնչեցներ:
Արտաշ Ասատրյանը պատասխանել էր, որ որոշել է, որ պետք է տվյալ թողարկմանն անկեղծ լինի: Նա չէր հերքել, որ իրենք խնդիր ունեն. «Մի փոքր անհամաձայնություն է եղել մեր մեջ, բոլոր ընտանիքներում էլ լինում է, սակայն դա մերն է: Ինքը 24 ժամ իմ եղբայրն է, ես աղոթում եմ նրա համար, վստահ եմ, որ նույնն էլ ինքն է մտածում: Սա ժամանակավոր է»,-նշել էր Արտաշ Ասատրյանը»։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝