▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞վ է զբաղվել Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավից հետո

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2018թ. դափնեկիրը «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդին է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նրան հանդիսավոր միջոցառման ժամանակ մրցանակը հանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Մինչ այդ ՝ Փաշինյանը Ջեյմս Թրուշարդին ընդունել է կառավարությունում:

«Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդի հետ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված նամականիշների մարման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը:

Ավելի վաղ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության և Գերմանական զարգացման բանկի (KfW) միջև այսօր ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին