▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս արձագանքեցին Ռոմելա Սարգսյանը և ամուսինը`իրենց բաժանման լուրերին

Դիտեք նաև՝

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը հեռուստաէկրաններին հայտնվեց միանգամից գլխավոր կերպարով ու շատ արագ մեծ լսարան ձեռք բերեց։ Առաջին հաջողված նախագծին հաջորդեցին կրկին բարձր վարկանիշով սերիալներ ու Ռոմելան դարձավ հայկական սերիալների բավական պահանջված դերասանուհիներից մեկը։

ՍթարՆյուզ-ն է գրում և հավելում․ «Այս ընթացքում սակայն դերասանուհին բազմիցս քննարկվել է՝ հատկապես համբույրի տեսարաններում հաճախակի նկարահանվելու համար և շատերին է հետաքրքրում նրա ամուսնու արձագանքը՝ թեմայի վերաբերյալ։

Դերասան ամուսիններն  իրենց շուրջ հետաքրքրությունը ստեղծել են այնքանով, որ մեկը մյուսի գործունեությանը չի խանգարել:

Օրեր առաջ հանդես եկանք հրապարակումով, որում նշում էր, որ  զույգն այլևս միմյանց չի հետևում ինստագրամյան հարթակում: Նրանք մեկը մյուսին ջնջել են հետևորդների ցանկից: Եվ բացի այդ`վերջին շրջանում Ռոմելան իր հրապարակումներում առանց ամուսնական մատանու է:

Ավելին`օրերս Աշոտը Եգիպտոսում էր` նկարահանման թիմով, որտեղ շատ ամուսնացած մարդիկ`Միհրան Ծառուկյանը, Գրիգոր Դանիելյանը, եկել էին իրենց ընտանիքների հետ միասին:

Այս նույն շրջանում Ռոմելան Հայաստանում ևս ակտիվ հրապարակումներ էր անում, հրապարակումներ անում մի հանգստավայրից, որտեղ մեկ այլ հայտնի դերասան է հանգստանում(այս մասին հաջորդիվ):

Ինչևէ`լուրերն ու կասկածները ճշտելն է արդար, ինչն էլ շտապեցինք անել: Մեր հաղորդագրությանն ի պատասխան Աշոտը գրագետ և հարգալից պատասխան տվեց` նշելով, որ չի ցանկանում իր անձնականի մասին խոսվի:

Դե իսկ Ռոմելը գերադասեց չպատասխանել մեր հաղորդագրությանը:

Հավելենք, որ մեկ անգամ Ռոմելը խոսելով ամուսնու խանդի, իր`համբույրի տեսարանների մասին, հետևյալն է ասել.

«Շատ նորմալ է վերաբերվում, հիմնականում խնդիրների չենք բախվում նման հարցերի շուրջ։ Ես իրականում չեմ թաքցնում թե ով է ամուսինս, ուղղակի ես պատասխաանտվություն չեմ ուզում վերցնել ինձ վրա հեռուստադիտողի առաջ։ Ծանոթացել ենք Թատերական ինստիտուտում։ Երբ նոր ընդունվեցի, ինքը արդեն երդորդ կուրսի ուանող էր, սիրահարվեցինք որոշ ժամանակ ընկերություն արեցինք ու հետո որոշեցինք, որ պետք է ամուսնանանք։

Իհարկե համատեղ կյանքի ընթացքում լինում են կռիվներ, երբեմն չենք հասկանում իրար, երբեմն ես եմ սխալվում, երբեմն ինքը, բայց ամեն ինչ հարթվում է, երբ որ կա սեր, մնացածը անկարևոր է»»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին