Երկար ու զարմանալի լռությունից հետո ի վերջո Արմեն Աշոտյանը խոսեց, ավելի ճիշտ գրեց, ստատուս, որը այսօր նրա և ևս նման մի քանի գործիչների դեպքում համարվում է «խոսել»: Մասնավորապես, Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ հանրահավաքում հնչեցրած ելույթին, գրել է, թե կարիք չկա այնտեղ հնչած հայտնի համեմատության մասին անընդմեջ կարծիքներ հայտնել:
Բնականաբար, Արմեն Աշոտյանը շատ լավ գիտի, որ լրագրողները իրենց կամոք չեն դիմում տարբեր անձանց` հայտնի թեմայի շուրջ կարծիք ստանալու համար, այլ հրահանգված: Եվ երևի բոլորին դիմել են, բացի Աշոտյանից, և նա այժմ վիրավորված որոշել է նախաձեռնությամբ հանդես գալ և ինքը հայտնել իր կարծիքը:
Կարծիքը , բնականաբար, հայտնի աշոտյանական ոճով է, որով այսօր բոլոր երիտգործիչները իրենց սրբազան պարտքն են համարում մեկնաբանել առաջին Նախագահի խոսքերը, մոռանալով, որ առաջին Նախագահի առաջ նրանք ընդամնեը քաղաքական մանուկներ են, ոչ ավել:
Իսկ Լևոն Տեր-Պետրոյսանի խոսքերը մեկնաբանելուց և նրա անցկացրած համեատությունների մասին հեգնանքով խոսելուց առաջ պարոն Աշոտյնաը լավ կաներ մտածեր, թե ցանկության դեպքում ինչպիսի համամետականեր կանցկացներ Լևոն Տեր-Պետրոսյանը իր պարագայում, այսինքն ում հետ կհամեմատեր հենց իրեն` Արմեն Աշոտյանին:
Վստահ եմ, որ դա Աշոտյանի դուրը չէր գա, քանի որ հնարավոր ասոցիացաները ակնհայտ են: Ուստի, ինչպես ասվում է, երբեմն ավելի լավ է լռել, քան խոսալ, այսինքն` ստատուս գրել: