Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել, որից պարզ է դառնում, որ նախարարի կինը պատվաստվել է մարդու պապիլոմավիրուսի դեմ: Տեսանյութին կից Արսեն Թորոսյանը գրել է.

«Կանխարգելե՛ք քաղցկեղը, պատվաստվե՛ք։
Կինս ստացավ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման հերթական դոզան։
Բարեբախտաբար ավելի շատ քաղաքացիներ են կարևորում իրենց առողջությունը և ստանում այս պատվաստումը։ Նրանք դադարում են տրվել ստահոդ բամբասանքներին։ Մինչ օրս ունենք արդեն մոտ 9.000 դոզա պատվաստում։
Ուզում եմ, որ ցանկացած ոք, ով հիմա հրաժարվում է իր դստերը պատվաստել ՄՊՎ դեմ, մի պահ պատկերացնի, թե ինչպես է նայելու նրա աչքերի մեջ, երբ նրա մոտ ախտորոշվի արգանդի վզիկի քաղցկեղ, որը մեծ հավանականությամբ կսպանի նրան։
Այդ մտավարժանքից և ապացուցողական բժշկությանը հղում կատարելուց հետո, մնում է միայն մեկ ընտրություն, միակ ճիշտ ընտրությունը՝ ՊԱՏՎԱՍՏՎԵ՛Լ»:
Տեսանյութը՝ Արսեն Թորոսյանի կնոջ՝ Վարդուհի Թևանյանի ֆեյսբուքյան էջից


