Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել․
Կենտրոն վարչական շրջանի բաժանմունքում վճարեցի ինձ հասանելիք գույքահարկը:
Սիրելի երևանցիներ, խնդրում եմ, մինչև դեկտեմբերի 1-ը վճարեք գույքահարկերը՝ տուգանքներից խուսափելու համար:
Գույքահարկը կարելի է վճարել նաև առցանց՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից, ինչպես նաև առկա այլ առցանց վճարային հարթակներից: