Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պռեգոմեշն ընտրվել է մասնակցելու Նյու Յորքի նորաձևության շաբաթին։
Մեկուկես ամսվա ընտրություն անցնելուց հետո մեր զարդերը՝ կներկայացվեն աշխարհին։
Պարտավորեցնող է այն, որ Պռեգոմեշն արդեն ներկայանում է միջազգային հարթակներում։
Որպես Հայաստանում արտադրվող եւ հայկականը տարածող ապրանքանիշ՝ մեզ համար սա մեծ նվաճում է»։
Այս լուրը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում ներկայացրել է նաև Լևոն Քոչարյանը՝ կարճ տեսանյութի անկյունում տեղադրելով այն կադրը «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից, երբ հերոսը հպարտանում է իր կնոջով։