Այսօր առավոտվանից մեկնարկել է համապետական շաբաթօրյակը։ Մաքրման աշխատանքներին է միացել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մասնակցեր Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը, սակայն արարողությունը հետաձգվեց, քանի որ վարչապետը, տեսնելով տարածքը՝ աղբի մեջ կորած, հայտարարեց, որ այդ պայմաններում չի պատրաստվում շենքի հիմնարկեք անել և սկսեց աղբը հավաքել:
«Ճիշտն ասած մտածեցի, որ այդ պայմաններում չի կարելի հանդիսավոր միջոցառում անել, և դա կլինի անհարգալից վերաբերմունք առաջին հերթին Սոս Սարգսյանի հանդեպ։ Հեռանում էի, որ գնայի Կոտայքի մարզ, հետո մտածեցի՝ ես ինքս կարող եմ մաքրել տարածքը և հիմա զբաղված եմ այդ գործով։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում օգնում են կամ կորոշեն մեզ օգնել», - ասաց Փաշինյանը, ով առավոտյան քաղաքապետ Հայկ Մարությանի հետ Համազգային թատրոնի տարածքում էր:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ։
Կարդացեք նաև՝ Հիմա Արսեն Թորոսյանը նայում, ասում է՝ այ տենց, դե հավաքի. Նիկոլ Փաշինյան