▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգի գործընկերոջը սովորեցնում հայերեն ասել՝ «Շնորհակալություն»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երեկ մեկնել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում է ունեցել  Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ: Նախ տեղի է ունեցել  երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է  ընդլայնված կազմով:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգի  գործընկերոջը սովորեցնում հայերեն ասել՝ «Շնորհակալություն»:

 

 

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրվել է  ճաշ, որից հետո վարչապետը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի պատգամավորների հետ:

Այնուհետև վարչապետը մեկնել է Բրյուսել: Եվրոպական խորհրդի շենքում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը կտրվի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից: 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին