Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել ու գրել․
«Օրվա ավարտին ներկա ենք Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երեւանյան համերգին, որ տեղի է ունենում «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում:
Այժմ նվագախումբը կատարում է Արամ Խաչատրյանի կոնցերտը՝ դաշնամուրի եւ նվագախմբի համար:
Մենակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Հայկ Մելիքյան:
Գլխավոր դիրիժոր՝ Վալերի Գերգիեւ»:
Ի դեպ, առաջին տեսանյութի սկզբում լսվում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ համերգասրահ այցելած նրանց դուստրը՝ Արփին կամաց երգում՝ մինչև համերգի սկսվելը։
Նիկոլ Փաշինյանը նաև լուսանկար է հրապարակել ՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և փոքր դստեր՝ Արփիի հետ՝ գրելով․ Մարիինյան նվագախմբի համերգին։
Նշենք, որ համերգի ավարտին հնչել է «Կռունկը»՝ ի նշանավորումն Կոմիտասի 150-ամյակի: