Դերասանուհի Իննա Խոջամիրյանը այսօր տոնում է իր ծննդյան տարեդարձը։
Ինստագրամում Իննան հրապարակել է կարճ հոլովակ ու գրել է․ «Մնացել եմ ուժեղ անձրևի տակ։ Ոտքից գլուխ «ջուր» եմ: Տաք հագուստ չունեմ. Ունեմ մոմ, կրակայրիչ, ճամպրուկ, վարդ, ու երազանքներ: Ու ես վերջապես այնտեղ եմ, որտեղ ամբողջ գիտակից կյանքումս երազել եմ լինել: Բարև Իտալիա, ես ծնվել եմ»։