▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է Փաշինյանը պատասխանում Ալիևի մեղադրանքներին

Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստին: Իր ելույթում նա անդրադարձավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ռուս խաղաղապահների գործունեությանը, շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահին. «ՀՀ կառավարությունը իր առջև նպատակ է դրել տարածաշրջանում խաղաղության հաստատման, բայց կան շատ հանգամանքներ, որոնք կասկածի տակ են դնում այն: Առ այսօր մարդիկ շարունակում են զոհվել Լեռնային Ղարաբաղում ու հայ-ադրբեջանական սահմանին: Առաջարկում եմ ուժեղացնել եռակողմ մեխանիզմները սահմանային միջադեպերի քննության ու հրադադարի ռեժիմի պահպանման համար»: Փաշինյանը խոսեց ականապատ դաշտերի քարտեզները հանձնելու պատրաստակամության մասին՝ հայ ռազմագերիների վերադարձի դիմաց: Անդրադառնալով սահմանագծման ու սահմանազատման թեմային՝ նշեց, որ Հայաստանը պատրաստ է սկսել գործընթացը: Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանում այս պահին լսումներ են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով:

Ավելի վաղ իր ելույթում Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրել էր համատեղ նարկոթրաֆիկի մեջ: Արձագանքելով՝ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի և Իրանի իրավապահները համագործակցում են նարկոթրաֆիկի դեմ պայքարում: «Ես էլ կարող եմ թվեր ներկայացնել, որ նարկոթրաֆիկի դեպքերով ձերբակալություններն ու ագրավումները աճել են 3-4 անգամ: Սա ցույց է տալիս, որ Հայաստանի և Իրանի իրավապահները սերտ համագործակցում են նարկոթրաֆիկի դեմ պայքարում»:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն այս առիթով  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

http://asekose.am/upload/news/admin/2019/01/5c475f111b10a_medium.jpg?fbclid=IwAR1j1vMmYwu5XQay-U9G058dzyUkiapMa6_GCb21FTtJ-og_5hNiSDvL_x8

«ԱՊՀ օնլայն գագաթնաժողովում Իլհամ Ալիևը երկու կարևոր հայտարարություն արեց.

Ա. Ըստ իրեն՝ Հայաստանն ու Իրանը համատեղ զբաղվել են թմրամիջոցների թրաֆիքինգով: Նաև՝ «ահաբեկիչների» ներկրմամբ:

Հայաստանին մեղսագրվող իր հայտարարած գրեթե բոլոր հանցագործություններում Ալիևը մեղադրեց նաև Իրանին՝ իբրև հանցակցի:

Բ. Հայտարարեց ևս մեկ անգամ, որ հայ ռազմագերիներն իր համար ռազմագերիներ չեն, այլ՝ դիվերսանտներ: Հետևաբար՝ միջազգային օրենքներով պաշտպանված չեն:

Ալիևից հետո ելույթ ունեցած Հայաստանի մորուսավորն իր ելույթում ոչ մի մեղադրանք Ադրբեջանի հասցեին չհնչեցրեց: Ոչ մի կերպ չպատասխանեց թշնամուն: Ոչ մի խոսք այն մասին, որ Հայաստանը ոչ մի հանցագործություն թշնամական առաջնորդի նշածներից չի կատարել: Ոչ մի խոսք այն մասին, որ թշնամին է մեր երկիրը զավթել, գործել պատերազմական հանցագործություններ և ոչ մի բառ այն մասին, որ Հայաստանն ու Իրանը ոչ մի գործարք էլ չեն ունեցել: Միայն արդարացում, որ Հայաստանի և Իրանի իրավապահները համագործակցում են՝ նարկոտրաֆիկի դեմ պայքարում:

Մորուսավորը նաև հայտնեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին փոխանցել ականապատ դաշտերի քարտեզները:

Նա նաև պնդեց, որ Հայաստանն իբրև թե ուզում է անհապաղ դեմարկացիա և դելիմիտացիա անել: Մի բան, որ էլի միայն ու միայն Ադրբեջանի շահերից է բխում:

Կարդաց այն տեքստը, որ գրել-տվել էին իրեն իր օգնականները:

Խայտառակ առոգանությամբ, ձայնով և գավառական խոսվածքով մորուսավորը միայն մի բան պահանջեց չգիտես՝ ումից. բացել կոմունիկացիաներն ու ճանապարհները: Մի բան, որ նախևառաջ էլի բխում է միայն ու միայն թշնամու շահերից:

Սարսափելի էր այն պնդումը, որ Հայաստանը գնում է Թուրքիայի հետ հարաբերությունների «նորմալացման»: Մորուսավորը տեղեկացրեց, որ այդ գործում իր դերն է խաղում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ամենասարսափելին Խաղաղության պայմանագրի մասին հայտարարությունն էր: Մի բան, որ ոչ միայն բխում է Ադրբեջանի շահերից, այլև հանդիսանալու է Հայաստանի պաշտոնական ավարտը:

Սա է այս ռեժիմի դեմքը: Սա է այս ռեժիմի օրակարգը»:

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Քաղաքականություն ավելին