Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է:
Ինչպես գրում է «Հրապարակ» թերթը, էլիտան` նախարարներ, պատգամավորներ, ՀՀԿ ղեկավար կազմը ժամը 19։00-ին հավաքվելու են Ջրվեժի «Վանատուր» ռեստորանում` նշելու իրենց առաջնորդի տարեդարձը:
Ավանդույթի համաձայն` տարեդարձը կնշեն առանց հոբելյարի, նա սովորաբար չի մասնակցում իր ծննդյան «փարթիներին», նախընտրում է մտերիմ մարդկանց հետ նշել: Փորձեցինք նախագահի խոսնակից` Վլադիմիր Հակոբյանից տեղեկանալ, թե ինչպես է Սերժ Սարգսյանը նշելու իր տարեդարձը։ Հակոբյանը դա համարեց անձնական տեղեկատվություն ու ոչինչ չասաց:
Ի դեպ, Սերժ Սարգսյանի տարեդարձի պատճառով ՀՀԿ-ն հինգշաբթի կայացող ԳՄ նիստը տեղափոխել է ուրբաթ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում