▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են Բագրատ Սրբազանին դիմավորում Սարդարապատում․ Ի՞նչ է կատարվում հուշահամալիրում

***

***

Ինչպե՞ս են Բագրատ Սրբազանին դիմավորում Սարդարապատում․ Ի՞նչ է կատարվում հուշահամալիրում

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է։ Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում:

***

***

Բագրատ Սրբազանն իր կողմնակիցներով Սարդարապատում է: «Դեռ ուսանողական տարիներից ես այս օրերին այցելում եմ Սարդարապատ»,- ավելի վաղ նշել էր նա: Սրբազանն ու աջակիցները կգիշերեն Սարդարապատում:

Բագրատ Սրբազանը հարգանքի տուրք է մատուցել զոհված հերոսների հիշատակին: «Երանի արժանի լինենք իրենց` թե նախնի, թե ներկա մեր հերոսներին»,- ասաց Բագրատ Սրբազանը:

***

«Այստեղ գալու նպատակն այն է, որ եթե Նիկոլ Փաշինյանն էլ գա, ապա նրա և Սրբազանի միջև տեղի ունենա հանդիպում, և ի վերջո, այդ զրույցից հետո Փաշինյանը հրաժարական տա: Բայց մենք նաև տեսել ենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես է այցելում օրինակ, Եռաբլուր և բռնություններ կիրառում: Ոչինչ բացառել չի կարելի, միայն բացառվում է, որ մեր կողմից լինի որևէ բռնություն»,- Սարդարապատի հուշահամալիրում ասաց Ավետիք Չալաբյանն, ով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հետ գնացել է Սարդարապատ:

***

«Գիշերը մնալու ենք այստեղ, համապատասխան պայմաններն ստեղծվում են` քնապարկեր, մեքենաներ. ջրի հետ կապված հարցերը կլուծվեն: Կունենանք խարույկ, քննարկում: Առավոտ 10-ին ունենալու ենք շատ կարևոր հանրահավաք` իր շատ կարևոր ասելիքով: Քիչ հետո մեզ կմիանան մեր ընկերները կսկսենք մեր միջոռացումը` օրվա խորհրդին համահունչ երաժշտությամբ»,- Սարդարապատում հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին