▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են բնակիչները փորձում կանխել Ոսկեպարում իրականացվող ականազերծման աշխատանքները

«Երկու ժամից կգնաք եկեղեցի՝ մոմ կվառեք, էս պահին չի կարելի»,- ասացին ոստիկանները՝ դեպի եկեղեցի շարժվող բնակիչներին։ Նրանք նաև հոգևորականին արգելեցին բարձրանալ եկեղեցի, որից հետո իրավիճակը կրկին լարվեց։ Քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը ոստիկանին հիշեցրեց․ «Բնակիչներին ասվել էր, որ գետից այս կողմ ականազերծման աշխատանքներ չեն լինելու, ի՞նչ է կատարվում»։

Ոսկեպարում ականազերծման աշխատանքները շարունակվում են։

***

Տեսանյութերին և Տավուշում իրադարձությունների զարգացմանը հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր ոսկեպարցիների ահազանգի մասին, ըստ որի՝ վերսկսվել են ականազերծման աշխատանքները։ Լրագրողները պատգամավորի հետ այցելել են Ոսկեպար: Կադրերում երևում է՝ ինչպես են մարդիկ վազում դեպի 7-րդ դարի եկեղեցին, որպեսզի կանխեն հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքները։

Ոսկեպարում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ականազերծման աշխատանքներ են իրականացվում։ «Թույլ եք տալիս, որ թուրքը գա, եկեղեցին պղծի՞»,- ասաց քաղաքացին՝ դիմելով ականազերծման աշխատանքները վերահսկող ոստիկանին։ «Մեզ թույլ չեք տալիս առաջ գնանք, դո՛ւք դադարեցրեք»,- շարունակեց նա: «Ոստիկանությունն աշխատանքերը դադարեցնելու լիազորություն չունի, մենք ձեր անվտանգությունն ենք ապահովում»,- պատասխանեց ոստիկանը։

***

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 22-ին Կառավարության շենքում հանդիպում կունենա Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

«Հայտնում ենք ձեզ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որևէ հանդիպումից չի հրաժարվել, ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումը կայանալու է այսօր կառավարության շենքում»,- փոխանցել են գրասենյակից:

Ոսկեպար-Կիրանց հատվածում Հայաստան-Վրաստան միջպետական չճանապարհը փակած և սահմանազատման դեմ բողոքող գյուղացիները հայտնել էին, որ ապրիլի 22-ին սպասվում է հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։

***

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ:

Աշխատանքային խումբը հետևյալ կազմն ունի.

Հայկ Ղալումյան - Տավուշի մարզպետ (աշխատանքային խմբի ղեկավար)

Արսեն Աղաբաբյան - Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Արթուր Ճաղարյան - Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Մհեր Աղամյան - Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)

Իշխան Աղբալյան - Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար (համաձայնությամբ)

Գևորգ Սահակյան - Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրի վարչական ղեկավար (համաձայնությամբ)

Տիգրան Հարությունյան - Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար (համաձայնությամբ)

Կամո Շահինյան - Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար (համաձայնությամբ)

Սերոբ Մախսուդյան - Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի բնակիչ (համաձայնությամբ)

Սուրեն Խուդավերդյան - Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի բնակիչ (համաձայնությամբ)

Անդրանիկ Նազարյան - Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի բնակիչ (համաձայնությամբ)։

Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին