Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն առաջին գոլը խփեց նոր մրցաշրջանում:
25-ամյա գյումրեցի ֆուտբոլիստը Շչեցինի «Պոգոնի» կազմում «Վիձև Լոձի» դեմ Լեհաստանի առաջնության 5-րդ տուրի տնային խաղի 21-րդ րոպեին գլխի հարվածով բացեց հաշիվը:
Հայ կիսապաշտպանը մասնակցեց ամբողջ խաղին, «Պոգոնը» հաղթեց 2-0 հաշվով:
«Պոգոնը» 10 միավորով առաջատարների շարքում է, «Վիձևը» 8 միավորով 6-րդն է:
Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում