Յուրմալայում ավարտվեց «Նոր ալիք» միջազգային 13-րդ մրցույթը։ Սոնա Ռուբենյանը զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականն ու արժանացել «հեռուստադիտողի համակրանք» մրցանակին։ Այսօր՝ վաղ առավոտյան, Սոնան ժամանել է Երևան, որտեղ նրան ջերմ ընդունելություն են ցուցաբերել։