Օրերս տեղի է ունեցել բլոգեր Արուսյա Կավկազի որդու շքեղ հարսանիքը: Երեկոյին ներկա են գտնվել մի շարք հայտնիներ` Արտաշ Ասատրյանը, Գրիշոն, Գոհար Ավետիսյանը,Արա և Ալիկ Ավետիսյանները և այլոք:Գաղտնիք չէ, որ ռուսաստանաբնակ այս հայ կինը ինստագրամյան էջում ունի ավելի քան 790.000 հետևորդ։
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Հետաքրքիրն այն է, որ այսքան մեծ հետևորդների բանակ ունեցող բլոգերը չի կիսվել իր ընտանիքի կարևոր իրադարձություններից մեկով, սակայն մեզ հաջողվել է առանձնացնել մի քանի կադրեր:
Մեր աչքից չի վրիպել նաև, որ հարսի ծաղկեփնջի նետման ժամանակ դիմահարդար Գոհար Ավետիսյանն ու երգչուհի Նանան չեն կարողացել «կիսել» հարսի ծաղիկը:
Առաջարկում ենք դիտել հումորային տեսանյութը»: