Ինչպե՞ս են Նոր Նորքում ոստիկանները հարձակվում բնակիչների վրա
Արդեն տեղեկացրել ենք, որ Նոր Նորքում ինքնակամ շինություններ են քանդում․ իրավիճակը լարված է. ոստիկանությունը մեծ թվով կարմիր բերետավորներ է բերել:
Դիտեք նաև՝
Թարմացված․ Նոր Նորքում իրավիճակը լարված է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին հասարակական գործիչները, Երևանի քաղաքապետի հրամանով քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները:
Թարմացված․ Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանն այս պահին Լվովյան փողոցում է, որտեղ
Թաթուլ Կրպեյանի այգուն կից գտնվող, համայնքային սեփականություն համարվող տարածքում ինքնակամ շինությունները փորձում են ապամոնտաժել։ «Մոտ 20 տարի է՝ մարդիկ բնակվում են այս հասցեում, կոմունալ վճարումներ են կատարում։ Այսօր որոշում է կայացվել ապամոնտաժել՝ այն պարագայում, որ Երևանը գլխավոր հատակագիծ չունի: Կարմիր բերետավորներն ուժ են կիրառում ժողովրդի դեմ։ Կարելի էր մարդկային գտնվել ու քաղաքացիներին ալտերնատիվ առաջարկել, հնարավորություն ու ժամանակ տալ, Երևանում բազում տեղեր կան, որտեղ կարելի էր նրանց բնակեցնել, այլ ոչ թե որոշումը կայացնել և նույն օրը քանդել, ավիրել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ավագանու անդամը՝ տեղի ունեցողը որակելով վանդալիզմ:
Թարմացված․ Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի քաղաքապետի հրամանով այսօր քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները: Տներ, որոնք կառուցվել են հասարակ քաղաքացիների քրտինքով, ոչ մի վնասակար հետևանք չունեն։ Բնակիչները նույնիսկ ծանուցված չեն եղել։
Համեմատության համար նշեմ, որ նույն քաղաքապետը արդեն ամիսներ շարունակ հրաժարվում է ապամոնտաժել, քանդել քաղաքի բազմաթիվ շինհրապարակներում կառուցված ապօրինի, ինքնակամ բետոնհանգույցները, որոնք դասվում են բարձր վտանգավորության արտադրական օբյեկտների շարքին, վնասում են բնակչության առողջությունը և կյանքը։ Հետևությունը մեկն է՝ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիան, հատկապես տնտեսվարողներից այդպիսի կախվածությունը գտնվում է պատմական առավելագույն մակարդակի վրա»: