▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են ոստիկանները, խախտելով երթևեկության կանոնները, վթարի ենթարկվում

 

«Վարորդի ընկեր» ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել և գրել․

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-1/chanaparhayin_vostikanutyun.jpg

«Հարգելի ոստիկաններ, եթե ձեզ չեն սովորեցրել, ապա ասեմ, որ նման իրավիճակում խաչմերուկ մուտք գործելու իրավունք ունեք միայն այն դեպքում, երբ համոզված եք, որ ճանապարհը ձեզ զիջել են: Հիմք՝ IV. ՀԱՏՈՒԿ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ 26. Կապույտ գույնի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների II (բացի կարգավորողի ազդանշաններից), V-XVI, XIX և XXI բաժինների պահանջները: Երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար նրանք պետք է միացնեն կապույտ գույնի առկայծող փարոսիկը և հատուկ ձայնային ազդանշանը, որը բարձր և ցածր ձայնային երանգների հերթականությունն է ու տարբերվում է տրանսպորտային միջոցների ձայնային ազդանշաններից: Այդպիսի տրանսպորտային միջոցների վարորդներն առավելությունից կարող են օգտվել միայն համոզվելով, որ ճանապարհն իրենց զիջում են»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին