Երգչուհի Սիրուշոն սոցիալական ցանցի իր էջում ցույց է տվել, թե ինչպես են իր 2 որդիները՝ Ռոբերտն ու Միքայելը, առավոտյան նախաճաշ պատրաստում:
«Ռոբը սովորեցնում է Միքայելին ձվածեղ պատրաստել»,- տեսանյութին կից գրել է երգչուհին:
Հիշեցնենք, որ Սիրուշոն վարակվել է կորոնավիրուսով և այս օրերին ընտանիքի հետ մեկուսացման մեջ է գտնվում: