▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս էր ամբողջ դահլիճը Գոռ Սուջյանի հետ երգում Project LA-ի հիթը` Ո՞վ կհանդիպի․..

Երաժշտական յուրօրինակ ու աննախադեպ նախագիծը՝ Project LA-ը հունիսի 15-ին իսկական տոն պարգևեց ճաշակով երաժշտություն սիրողներին ու իրական դաս տվեց շոու բիզնեսի ներկայացուցիչներին, թե ինչպե՞ս պետք է ստեղծագործել, ինչպե՞ս մատուցել  ու ի՞նչ երգել։ 

Համերգի ավարտին ամբողջ դահլիճը կատարել է Project LA-ի հիթերից մեկը՝ գրված Չարենցի խոսքերով․ Ո՞վ կհանդիպի․․․

Համերգից հետո դահլիճում տիրող խանդավառությունը տեղափոխվել է համացանց։ 

 

 

 

Գոռ Սուջյանը՝   Project LA-ի մենակատարը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աննկարագրելի էմոցիաներ վերապրեցի երեկ և դա Ձեր շնորհիվ է, սիրելի հանդիսատես : Յուրահատուկ սիրո մթնոլորտ էր ամբողջ դահլիճում ,նույնիսկ չէի ուզում, որ համերգը ավարտվեր : Շնորհավորում եմ Project LA-ի ամբողջ անձնակազմին ,իհարկե Լևոն Արևշատյանի գլխավորությամբ ... Լևոն ջան, Դուք, իրոք, պատմություն եք կերտում !!!!!»:

 

 

«Աննկարագրելի զգացողություն է, երբ երգում է հանդիսատեսը... Ուրեմն ամեն ինչ ճիշտ է արված, սրտանց ու որակով։ Բրավո Լևոն Արևշատյան , Project LA և անզուգական Գոռ Սուջյան, բրավո Սուրեն Սահակյան, Խաչիկ Սահակյան և Հայկ Գասպարյան ։ 2 ու կես ժամն անցավ աննկատ և հանդիսատեսն ու երաժիշտներն ամբողջ ընթացքում համակված էին նուրբ ու միաժամանակ հաստատուն սիրով, նվիրումով առ ազնիվ ու բարձրաճաշակ երաժշտություն ու պոեզիայի գոհարներ»,-համերգից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմինե Անտիկյանը։

 

 

 

Հրանուշ Կարապետյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վայելեք նոր հրաշքը: Չարենց ու իմ սրտի պրոյեկտ:

Այն ինչ անում է Լևոն Արևշատյանը, կոչվում է պատմություն, ժառանգություն, արժեհամակարգ, ազգային, համամարդկային արժեք:  Ես ուզում եմ ասել, որ հերոսների մասին մեր կարծրացած պատկերացումները փնտրել ու գտնել է պետք մեր շրջապատի մարդկանց մեջ: Երեկ դահլիճում յուրաքանչյուրն էդպիսին էր:  Մտածում էի դուրս եմ գալու ու ինչ լսեմ: Բայց չէ, մտքերս հզոր ուժ ունեին և ես հայտնվեցի իմ երազանքի տաքսիի մեջ: Դասական երաժշտություն ու նաև Project LA-ի շարունակությունը:  Երեկվա համալիրում հավաքված բոլոր մարդիկ են ինձ տպավորել: Հեռախոսի մեջ երգի բառեր փնտրողներ, բեմի էկրանից բանաստեղծությունները կարդացողներ ու Գոռի հետ ձայնակցողներ... ահավոր սիրուն էր: Համալիրը շաատ փոքրա նման էներգետիկայի համար: 


Կողքս մի զույգ էր նստած...տղան անընդհատ կրկնում ու շնորհակալություն էր հայտնում բացահայտման համար: Բոլորն էին երգում, առանց բացառության: Ես սպասեմ այս երգի որակով ձայնագրված տարբերակին: Անհամբեր սպասում եմ իմ սրտի Project LA»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին