▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս Հայաստանի օրհներգը խլացվեց թուրքական մարզադաշտում

Թուրքիայի Էսկիշեհիրի մարզադաշտում, Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրի Թուրքիա-Հայաստան հանդիպման մեկնարկին, երբ հնչում էր Հայաստանի պետական օրհներգը, մարզադաշտում միտումնավոր կերպով թուրքերն աղմուկը հասցրին այնպիսի մակարդակի, որ խլացրվեց օրհներգը: Թուրքիայի օրհներգը լսվեց առանց խոչընդոտների:

Տեսանյութը՝ Պողոս Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Թարմացված․ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն Էսկիշեհիր քաղաքում հյուրընկալվել էր Թուրքիայի թիմին: Հանդիպումն աչքի ընկավ թուրք երկրպագուների ագրեսիվ վարքով, նրանք նախ հանդիպման մեկնարկին աղմուկ-աղաղակով, սուլոցներով խլացրեցին Հայաստանի Հանրապետության պետական օրհներգն, ապա ամբողջ հանդիպման ընթացքում շշեր էին նետում մեր ֆուտբոլիստների ուղղությամբ: Այդպիսի մի դրվագում, երբ մեր ֆուտբոլիստի ուղղությամբ շուրջ տասնյակ շշեր նետվեցին, իսկ թուրք մրցակիցը նրանից պահանջում էր արագ գնդակը դաշտ նետել, մրցավարն անհամբեր թուրքին պատժեց դեղին քարտով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին