Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եվս մեկ փաստ, թե ինչպես իրենց հավատացողներին ապուշի տեղ դրեցին։
«Ամեն ինչ ժողովրդի համար, կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք ժողովրդին»։
Շատերի համար, նիկոլականների նմանատիպ մտքերը, իսկապես համոզեցուցիչ էին։ Բայց դրանք ընդամենը խաբելու, մոլորեցնելու, ավելի ճիշտ իրենց հավատացողներին էշի տեղ դնելու հնարքներ էին, ինչը նիկոլի գլխավորությամբ շատ գեղեցիկ մատուցվեց։
Հիշու՞մ եք, Մոնումենտի դղյակները ազգայնացնելու, վաճառելու ու ժողովրդին վերադարձնելու գեղեցիկ գաղափարը, որը ինչ բուռն ընդունվեց նիկոլի նախիրի կողմից։ Օրերս պարզ դարձավ, որ Մոնումենտի ամենամեծ ու ամենաշքեղ դղյակը, որը պատկանում էր ըստ նիկոլի, Հայաստանի ամենակոռումպացված, ամենաթալանչի՝ Հովիկ Աբրահամյանին, վաճառվեց։
Այլ հարց է, թե ո՞վ է մերօրյա նորահայտ օլիգարխը, ե՞րբ, ինչպե՞ս մեկ օրում «կուտակված» միլիոններով հայտնվեց հասարակության մեջ։ Հայաստանը շատ փոքր երկիր է և ուղղակի հնարավոր չէ տարիներ շարունակ զբաղվել բիզնեսով, լինել խոշոր գործարար ու հասարակությունից աննկատ մնալ։ Մինչև Ծաղկաձորի հյուրանոցի գնելը, նրա մասին ոչ ոք և ոչինչ չգիտեր։ Բայց մարդը կամ իր կամ մեկ ուրիշի փողերով գնեց Հովիկ Աբրահամյանի դղյակը, բայց այդ գումարներից և ոչ մի լումա նիկոլաժեխի գրպանը չգնաց ու չէր էլ գնալու։
Առք ու վաճառքի գործարքը շատ հետաքրքիր անակնկալներ հարուցեց ինչպես հասարակության, այնպես էլ գլխավոր դատախազի մոտ։ Ըստ օդում կախված լուրերի՝ գլխավոր դատախազին «քցել» են, խոսքը շատ մեծ գումարների մասին է, ինչից էլ նա անակնկալի էր եկել։
Հ.Գ. Հենց այդպես էշացած էլ, երկրորդ անգամ գնացին ընտրության»։