Դիտեք նաև՝
ՀՀ վաստակավոր արտիստուհի Ջուլիետա Ստեփանյանը, դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը, նրա ամուսինը` նկարիչ Կարեն Արայանը, դերասանուհի Սոֆյա Պողոսյանը և այլ հայտնիներ միացել են ցուցարարներին: Նրանք երեկ ներկա են եղել Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, որտեղ ելույթ է ունեցել Ալինա Մարտիրոսյանը:
Սոֆյա Պողոսյանն Instagram-ի իր էջում գրել է. «Ինչպես կարելի է անտարբեր մնալ ստալինյան դիկտատուրայի հանդեպ»:
Իր հերթին դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանն Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել: Լուսանկարն արված է Հանրապետության հրապարակում, որտեղ ծածանվում է եռագույնը: Արման Նշանյանն իր հրապարակած լուսանկարին կից միանալու կոչ է արել: Նա գրել է. «ՄԻԱՑԵՔ!!!!!!!!!
Տեսանյութը` 1in.am-ի