▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես միշտ՝ սպորտի կողքին. TotoGaming-ը հովանավորելու է Միհրան Հարությունյանի սպորտային գործունեությունը

TotoGaming-ը, ինչպես միշտ, հայկական սպորտի կողքին է: Նպատակը մեկն է ՝ որքան հնարավոր է աջակցել մարզիկներին և խթանել սպորտի ու առողջ ապրելակերպի տարածումը հայ հասարակության մեջ: Վերջերս TotoGaming ընկերությունը ստանձնել է հունահռոմեական ոճի ըմբիշ, ներկայումս խառը մենամարտերում հանդես եկող սիրված մարզիկ Միհրան Հարությունյանի գործունեության հովանավորչությունը:
TotoGaming ընկերության մարքեթինգի տնօրեն Թերեզա Թոքմաջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ TotoGaming-ը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, մշտապես փորձում է իր շուրջը համախմբել պայքարող մարդկանց, իսկ Միհրանը հենց այդ մարդկանցից է, ով ունի կամային բարձր հատկանիշներ:
«Միհրան Հարությունյանին հովանավորելու TotoGaming-ի նախաձեռնությունը շատ խոստումնալից է մեզ համար:
TotoGaming ընկերությունը միշտ եղել է և շարունակելու է լինել սպորտի կողքին: Միհրանը կիսում է մեզ հետ սպորտի մասին պատկերացումները: Հուսով ենք, որ այս մեկ տարին լինելու է ուժեղ և չեմպիոնական բոլորիս համար»:


Նշենք, որ այս տարվա ապրիլից TotoGaming-ը հանդիսանում է Միհրան Հարությունյանի պաշտոնական հովանավորը: Միհրան Հարությունյանն իր խոսքում նշեց, որ իր համար պատիվ է աշխատել TotoGaming-ի նման բարձր վարկանիշ ունեցող ընկերության հետ և լինել նրանց կողմից ընտրված այն մարզիկը, ում հովանավորչությունը ընկերությունը ստանձել է:
«Անկեղծ կասեմ՝ իմ դեպքում ընտրության հնարավորություն միշտ կա, բայց այս դեպքում հենց ինձ են ընտրել որպես ընկերության դեմք:Դա ինձ համար մեծ առավելություն է ու մեծ պատիվ»:

Նախաձեռնությունն ունի մեկ նպատակ՝ սատարել հայ մարզիկներին, ավելին՝ Միհրան Հարությունյանի մասնակցությամբ TotoGaming-ը պատրաստվում է իրականացնել մի շարք միջոցառումներ ու նախագծեր, սակայն Թերեզան շատ փակագծեր չցանկացավ բացել՝ վստահեցնելով, որ անակնկալների ու մեծամասշտաբ նախագծերի պակաս տարվա ընթացքում հաստատ չի լինելու:
«Նախագծերը վերաբերելու են ոչ միայն սպորտին. Միհրանի օգնությամբ նաև խոսելու ենք սպորտում գենդերային  հավասարության մասին, այսինքն՝ մենք կարևրում ենք այն փաստը, որ սպորտը բոլորի համար է, և Միհրանն այս թեմայի վերաբերյալ ունեցած իր փորձով կիսվելու է մեր հետևորդների հետ; Վստահ եմ, որ այս մեկ տարվա ընթացքում ցնցելու ենք  սպորտի հետ կապված բոլորի պատկերացումները»:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Միհրան Հարությունյանը նշեց.
«Մենք նոր նախագծեր ենք ստեղծելու, սակայն գլխավորն այս պահին այն է, որ ես առաջիկա մարտերում հաղթեմ, և արդեն TotoGaming-ի մեր թիմը պայմանագիր կնքի աշխարհի ամենաուժեղ կազմակերպության հետ: Սա մեր բոլորի նպատակն է»:
«Ուզում ես հասնել նպատակիդ, ուրեմն աշխատիր, աշխատիր ու մինչև վերջ հավատա ինքդ քեզ: Երբեք կանգ մի առ ճանապարհի կեսին». սա է Միհրան Հարությունյանի և TotoGaming-ի համատեղ կարգախոսը լինելու ողջ տարվա ընթացքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին