▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս տարբերել գենետիկորեն մոդիֆիկացված լոլիկն ու եգիպտացորենը

Բոլոր երկրներում մարդիկ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի (ԳՁՕ) և գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմի (ԳՄՕ) մասին տեղեկություն ստանում են համապատասխան մակնշման առկայության դեպքում:

Իսկ, եթե չկա մակնշում, ապա  ինչպե՞ս տարբերակել հարցին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը:

«100 տոկոսանոց արդյունք, բնականաբար, տալիս է լաբորատոր փորձաքննությունը,  բայց որպես կանոն, եթե լոլիկը կտրում եք, ապա գենետիկորեն մոդիֆիկացված լինելու դեպքում հավասար, նույնանման, սրտաձև  պատկեր է ստացվում: Իսկ ոչ մոդիֆիկացված լոլիկի դեպքում աջ ու ձախ հատվածներում երբեք հավասար գծապատկեր չի ստացվում: Ավելին՝ պոչի հատվածում կանաչ հատվածը ոչ մոդիֆիկացվածի դեպքում ծուռ  ու մի կողմի վրա է լինում: Այսինքն, կամ աջ կամ ձախ կողմում է հստակ արտահայտված լինում: Մոդիկիացվածի դեպքում հավասարապես ամբողջ գծով տեղակայված է լինում: Եգիպտացորենի դեպքում էլ, եթե շարքերը հավասար են, բնականաբար արդեն կասկած կա, որ կարող է գենետիկորեն մոդիֆիկացված լինել»,-պարզաբանեց Դավիթ Պիպոյանը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին