Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն անդրադարձել է նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից լայնածավալ հարձակմանը, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 13 գերեվարված զինծառայող, ինչպես նաև անհետ կորած համարվող 24 զինծառայող։
«Այն անսպասելի տարիներն են, որ գիտակցում ես, թե ինչքան ապահով ու լավ էր առաջ: Ու ինչու պետք է իմ փոխարեն ճակատագրական որոշումներ կայացնեն, իմ ու իմ երեխեքի ապագան կործանեն,իմ ու իմ ամբողջ( բացառությամբ վերջին դեռ ուշքի չեկածների) շրջապատի կողմից մեղմ ասած ոչ վստահվածները:
Բոլոր նրանց, ովքեր չեն նեղվում վերջին մեկ տարվա մեր կործանումից, բայց նեղվում են իմ տողերից, «բարի ճանապարհ» ակնկալվող հարևանների հետ ու սուրճ խմելու»,- գրել է հաղորդավարուհին: