▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչքա՞ն պիտի տղամարդկություն չունենալ` նման քստմնելի քայլ անելու համար». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է. «Ինչքա՞ն պիտի տղամարդկություն չունենալ` նման քստմնելի քայլ անելու համար:

Տնտեսագիտական համալսարանի դասախոսը քննություն վերցնելու ընթացքում, պատկերացնու՞մ եք, խաչապուրի է կերել: Եվ այս «դարի հանցագործությունը» Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը անմահացրել է ֆոտոսյուժեով ու որպես top-news ներկայացրել լրագրողներին: 
     Եթե Ջիմ Ջարմուշի կամ Տարանտինոյի տաղանդը ունենային` երևի դասախոսի խաչապուրու թեմայով մի հատ էլ օսկարակիր ֆիլմ կնկարեին:

 

 

 

 

 

 

 

 

Անկեղծ ցավ ապրեցի, երբ լսեցի, թե ինչպես էր դասախոսը արդարանում, որ չէր հասցրել նախաճաշել ու որ ուսանողներին սպասեցնել չտա, մի հատ խաչապուրի էր կերել: Էսպե՞ս նվաստացնել կիրթ, մտավորական մարդուն, որ քրտինքը դեմքին արդարանա՞:

Նողկալի է, զրո տղամարդկություն: 
     Ու ամբողջ ողբերգությունն այն է, որ չեն էլ պատկերացնում, թե ինչքան զզվելի ու քստմնելի են:
     Էս ինչքա՞ն պիտի տղամարդկություն չունենալ՝ նման էժան քայլ անելու համար»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին