Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Տո լավ է...))))....Ես վաղը ավագանու նիստում նենց կզգուշացնեմ քեզ էլ,քո շեֆերին էլ,որ գործից ես կհանեմ քեզ։Հլը,սրան նայի,սրա խոսալը նայի, ինչքան փյուսքյուլ կա՝ մարդ դառավ։ Անձամբ ինձ հատ֊հատ հաշվետու ես լինելու։Թե չգիտես՝ ասեմ,ավագանին ա քո աշխատանքը վերահսկում,դե բռնվի......»։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական Վազգեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Բոլոր ուսուցիչներն ու տնօրենները, ովքեր կմասնակցեն գործադուլին, ամենասեղմ ժամկետներում ազատվելու են աշխատանքից։ Խնդրում եմ ինձ գրեն դպրոցները ու ուսուցիչների անունները»։
Արսեն Բաբայանն էլ ՔՊ-ականի գրառման առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի մանկավարժներ և կրթական հաստատությունների ղեկավարներ, վարչական աշխատողներ !
գործադուլը Սահմանադրությամբ սահմանված անձի իրավունք է, որի առանց խոչընդոտների իրագործումը երաշխավորված է օրենսդրությամբ։ Այդ երաշխիքներից է, օրինակ՝ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածը։
Հետևաբար, յուրաքանչյուր ոք, անկախ նրա կուսակցական պատկանելիությունից և պետական կամ համայնքային պաշտոն զբաղեցնելու հանգամանքից, ենթակա է քրեական պատասխանատվության, եթե կհարկադրի հրաժարվել գործադուլի մասնակցելուց։
Սիրելի մանկավարժներ, եթե որևէ մեկին կփորձեն աշխատանքից ազատել համապետական գործադուլին մասնակցելու պատճառով, ապա պատրաստ եմ ապահովել լիարժեք իրավաբանական աջակցություն բոլոր ատյաններում։
Հ.Գ. կից նյութում եղած այս ոչնչությանը պարզապես անտեսեք, սրանք եղել և մնալու են նիկոլաբարո դուրսպրծուկներ։


