«Հրապարակ» թերթը գրում է. «Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների շուրջ որեւէ որոշում այս պահին չկա. բոլորն սպասում են «ինքը վեր կյա, տեսնենք հինչա՞ ասում»:
Խոսքը Սերժ Սարգսյանի մասին է, որը հուլիսի 16-ին կլինի Ղարաբաղում` քննարկելու նաեւ այդ հարցը: Բանն այն է, որ ցանկացած քաղաքական որոշում` թե Հայաստանում, թե Ղարաբաղում «դրսի» համար «գին» ունի. վերջիններս բացահայտ հասկացնում են, եթե ցանկանում եք «այդպես», ապա պետք է անեք մեր ուզած-ասածները:
Ընդ որում, եթե Ղարաբաղում սահմանադրական փոփոխություններում կիրառվի անցումային դրույթը, այն է՝ մինչեւ 2020թ. շարունակում է նախագահական կառավարումը, որից հետո էլ ուժեղ նախագահ` առանց վարչապետի մոդելը, ապա. «Մենք նմանվիլու ենք Ադրբեջանին, թե հինչ կիլի, պտի սպասենք տեսնենք` հինչ են որոշում 16-ին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում