Արդեն ողջ աշխարհում խուսափում են կարանտինային հատուկ վայրերում մեկուսացնելուց՝ գերադասելով ինքնամեկուսացմամբ աշխատել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Իհարկե, երկրներ կան, որ նախատեսում են ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար պատիժներ։ Դա ևս արվելու է: Կարծում ենք, որ համաճարակաբանական ցուցումներով անձին նշանակված է, պարտադրված է ինքնամեկուսացում, կարծում եմ, որ դրա խախտումը պետք է ունենա իրավական հետևանքներ՝ ընդուպ մինչև քրեական պատասխանատվություն: Եվ մենք հիմա աշխատում ենք այդ օրենքների նախագծի վրա: Քանի որ վարակի տարածման հետ զուգընթաց հասկանում ենք, որ սա մեկ-երկու ամսվա խնդիր չէ»,- ասաց նա՝ կարևորելով շփումների սահմանափակումների կարգը պահպանելը նաև արտակարգ դրության ավարտից հետո:


