Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Դավթաշենի կամրջից երեկ երեկոյան երկու երիտասարդներ են նետվել։
Երկուսն էլ մահացել են։
Epress.am-ն, անդրադառնալով դեպքին, գրում է, որ ինքնասպան լինելուց առաջ տղաները ինստագրամում լուսանկարներ են հրապարակել՝ կից գրառմամբ․ «Happy End․ լուսանկարներով կիսվելու և մեր հետագա գործողությունների վերաբերյալ որոշումները ընդունվել են մեր կողմից համատեղ»։
Նկարներից մեկում նրանք համբուրվում են, մյուսում՝ ցուցադրում իրենց «ամուսնական մատանիները», երրորդում՝ միասին խնամում մաշկը և այլն։ Կայքի տվյալներով, երիտասարդ տղաներից մեկը 16-17 տարեկան էր, մյուսը՝ մի երկու տարով մեծ։ Դեպքից որոշ ժամանակ առաջ անչափահաս տղան փախել էր տնից։
Երիտասարդների համատեղ լուսանկարների մեկնաբանություններում նրանցից մեկի մայրը գրել էր՝ «ես էլ չկամ», «դու, որպես անչափահաս, լավ կլինի գնաս սատկես», իսկ «հետինդ պատասխան ա տալու օրենքի ամենադաժան խստությամբ», «էտ չափահաս ոչխարը իրա կյանքի դժոխքը ստորագրեց»։
Տղաների (ենթադրյալ) ինքնասպանությունից հետո կինը հեռացրել է իր բոլոր մեկնաբանությունները, փոխարենը՝ հրապարակել մահացած որդու լուսանկարը՝ «Իմ սիրուն բալա... Կյանքիս ամենասև օրը» մակագրությամբ։