▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնաթիռը Բաքվից Երեւան է ժամանել առանց գերիների

 

Այսօր հայտնի էր դարձել, որ Բաքվից ռազմագերիների հերթական խումբն է վերադառնում Հայաստան։ 

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել էր ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը։

Սակայն ինքնաթիռը վայրեջք է կատարել առանց գերիների։ Հավանաբար, չեն կարողացել պայմանավորվել գերիների վերադարձի հարցի շուրջ։ Հարազատների վերադարձին սպասողներին այս մասին տեղեկացրեց նաև հարազատներից մեկը՝ կոչ անելով միանալ Պաշտպանության նախարարության շենքը պաշարածներին:

Hraparak.am-ի տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է միայն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից «Արմենպրես»-ին հայտնել են, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։ 

«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին