▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնաթիռը նոր դիզայնով է ներկել, իսկ մարդկանց ասում է՝ մի տուփ սիգարետ քիչ ծխեք. Մարուքյան

Ինչո՞ւ է վարչապետն իր ինքնաթիռը նոր դիզայնով ներկել, իսկ մարդկանց ասում է՝ մի տուփ սիգարետ քիչ ծխեք, մի արաղ քիչ խմեք, էդ փողը տնտեսեք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ կատարված ծախսը պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվություն է պարունակում, և կառավորությունը չի հրապարակում գումարի չափը, Մարուքյանն ասաց. «Դա արվել ա նախկին իշխանությունների կողմից, և էս իշխանությունը դա քննադատել ա մեզ հետ միասին: Հիմա եկել են իշխանության և նույնկերպ են վարվում: Ինքնաթիռը ներկելու գումարը չի կարող ժողովրդից գաղտնի լինել. էդտեղ պետական գաղտնիքի բան չկա: Իշխանությունը, որը ժուժկալության կոչ ա անում ժողովրդին, պետք ա ինքն ամենաժուժկալը լինի, հեղափոխական իշխանությունն ընդհանրապես պետք ա ճգնավորի պես աշխատի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին